ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
ՀԱՊԿ միացյալ շտաբի պետին են ցույց տվել Ադրբեջանի կողմից ռուսական սահմանապահ հենակետը գնդակոծելու կադրերը

ՀԱՊԿ միացյալ շտաբի պետին են ցույց տվել Ադրբեջանի կողմից ռուսական սահմանապահ հենակետը գնդակոծելու կադրերը

Հայաստանում Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայություն սահմանապահ վարչության պետ, գեներալ-լեյտենանտ Ռոման Գոլուբիցկին ՀԱՊԿ միացյալ շտաբի ղեկավար Անատոլի Սիդորովին ցույց է տվել Հայաստանի արևելքում տեղակայված ռուսական սահմանապահ հենակետը Ադրբեջանի զինված ուժերի կողմից գնդակոծելու կադրերը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, տեսանյութը Տելեգրամի իր ալիքում հրապարակել է Սպուտնիկ-Արմենիան:

«Երկհարկանի շենքում, նախկին պահակակետում տեղակայված էր 15 հոգուց բաղկացած Սոթք սահմանային անցակետը։ Գնդակոծությունը սկսվելուց հետո մարդիկ առաջին հարկում թաքնվել են միջանցքում. որևէ մարդ չի տուժել: Փաստորեն, կրակի ժամանակ անձնակազմին հաջողվել է դուրս գալ հենակետից, սակայն ողջ ունեցվածքը, տեխնիկան չի հաջողվել ժամանակին տարհանել»,- ասել է Գոլուբիցկին:

  • Կիսվել: