երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
ՀԱՊԿ խաղաղապահ զորակազմի դուրսբերումը Ղազախստանից կմեկնարկի հունվարի 13-ին

ՀԱՊԿ խաղաղապահ զորակազմի դուրսբերումը Ղազախստանից կմեկնարկի հունվարի 13-ին

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Ալմաթիում կայացած օպերատիվ շտաբի նիստում ասել է, որ ՀԱՊԿ խաղաղապահ զորախմբի դուրսբերման մեկնարկը նախատեսվում է հինգշաբթի օրը։ Այս մասին հայտնում է ria.ru-ն։ 

«Վաղը սկսվում է ՀԱՊԿ խաղաղապահ կոնտինգենտի կազմակերպված դուրսբերումը։ Ես բանակցություններ եմ ունեցել համապատասխան պետությունների ղեկավարների հետ։ Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ իմ երախտագիտությունը հայտնել զորախմբի հրամանատարությանը այս մի քանի օրերի ընթացքում կատարած աշխատանքի համար»,-ասել է Տոկաևը։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: