հինգշաբթի, հուլիս 4
4 / 7 / 2024
ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու հարցում երկրի դիրքորոշման հստակություն առայժմ չի հայտնվել․ Պեսկով

ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու հարցում երկրի դիրքորոշման հստակություն առայժմ չի հայտնվել․ Պեսկով

ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու հարցում երկրի դիրքորոշման հստակություն առայժմ չի հայտնվել։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Ոչ, առայժմ հստակություն չի հայտնվել։ Այստեղ մենք բավական հաճախակի շփումներ ենք ունենում հայ գործընկերների հետ։ Իհարկե, կպարզենք։ Եթե ելնենք համապատասխան փաստաթղթերից, ապա նման ռեժիմ (սառեցված անդամակցություն) դե յուրե ՀԱՊԿ ծրագրում պարզապես գոյություն չունի, կշփվենք մեր հայ գործընկերների հետ, կիմանանք»,- ասել է Պեսկովը լրագրողներին։

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանի «սառեցնում» է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին։

Ավելի ուշ կազմակերպության քարտուղարությունից ՌԻԱ Նովոստիին հայտնել են, որ չեն ստացել անդամակցությունը դադարեցնելու Երևանի դիմումը։ Ինչպես գործակալությանը ընդգծել են ՌԴ ԱԳՆ-ից, Ռուսաստանի Դաշնությունը ելնում է նրանից, որ Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի լիիրավ անդամ, սակայն ակնկալում է պարզաբանում ՀՀ իշխանություններից։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: