երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ի տարբերություն ԵՄ առաքելության՝ ՀԱՊԿ-ի առաքելությունը ծանրակշիռ գործոն կլիներ Հայաստանի անվտանգության ապահովման առումով․ Զախարովա

Ի տարբերություն ԵՄ առաքելության՝ ՀԱՊԿ-ի առաքելությունը ծանրակշիռ գործոն կլիներ Հայաստանի անվտանգության ապահովման առումով․ Զախարովա

ՀԱՊԿ առաջիկա միջոցառումներին չմասնակցելու Հայաստանի ղեկավարության որոշումն, իհարկե, ափսոսանք է առաջացնում ։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ։

«Մենք չենք կարծում, որ այս որոշումը բխում է հայ ժողովրդի երկարաժամկետ շահերից և կնպաստի մեզ համար բարեկամ այդ երկրի անվտանգությանն ու կայունությանը ։ Միեւնույն ժամանակ, որքան մենք հասկանում ենք, հայ գործընկերները մտադիր չեն արգելափակել կազմակերպության կանոնադրական մարմինների աշխատանքները, խոչընդոտել արդեն համաձայնեցված փաստաթղթերի իրագործմանը ։ Սա, ըստ էության, բաց դռներ է թողնում Երևանի համար և թույլ է տալիս հետագայում միանալ աշխատանքներին։ Մենք հույս ունենք, որ հայ դաշնակիցները կօգտվեն այդ հնարավորությունից արդեն ոչ հեռու ապագայում», - նշել է նա ։

Զախարովան ընդգծել է, որ Ռուսաստանը համոզված է, որ ՀԱՊԿ-ը, առավել ևս ներկա պայմաններում, կոչված է կարևոր դեր խաղալ տարածաշրջանային կայունության ապահովման առումով: «ՀԱՊԿ մոնիտորինգային առաքելության ծավալումը հայ-ադրբեջանական սահմանին, որի մասին որոշումը դեռևս սեղանի վրա է, ծանրակշիռ գործոն կլիներ Հայաստանի անվտանգության ապահովման առումով, Ի տարբերություն ԵՄ առաքելության, որը շարունակում է ցուցադրել իր լիակատար անարդյունավետությունը և կատարում է խնդիրներ, որոնք հեռու են հայտարարվածներից, ինչի մասին Մենք բազմիցս խոսել ենք», - ասել է նա:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: