հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
ՀԱՊԿ գլխավոր նարկոլոգների համակարգող խորհրդակցությունն անցկացվում է Երևանում

ՀԱՊԿ գլխավոր նարկոլոգների համակարգող խորհրդակցությունն անցկացվում է Երևանում

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր նարկոլոգների համակարգող ամենամյա խորհրդակցությունն այս տարի անցկացվում է Երևանում՝ տեղեկացնում են առողջապահության նախարարությունից:
 
Հանդիպման նպատակը նարկոլոգիայի ոլորտում գործընկեր պետությունների միջև արդյունավետ փոխգործակցության ապահովումն է:
 
«Բնակչության և հատկապես երիտասարդների առողջության պահպանմանն են ուղղված հոգեներգործուն նյութերի վնասների վերաբերյալ հանրային տեղեկացվածության բարձրացման, կախվածություն ունեցող անձանց արդյունավետ բուժման և փորձի փոխանակման աշխատանքները: ՀԱՊԿ գլխավոր նարկոլոգների հանդիպումը կնպաստի աշխատանքների արդյունավետ կազմակերպմանը»,- նշել է առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Նազարյանը:
 
Քննարկվել են`

• ՀԱՊԿ անդամ երկրներում ոչ բժշկական նպատակներով թմրամիջոցների օգտագործման հետ կապված իրավիճակը.
• թմրամիջոցների և այլ հոգեակտիվ նյութերի օգտագործման կանխարգելման կազմակերպման փորձի փոխանակումը.
• միջգերատեսչական և ոչ պետական հատվածների փոխգործակցությունը.
• իրավական բնույթի հարցեր:
 
Խորհրդակցության մասնակիցները կծանոթանան ՀՀ-ում թմրամիջոցների օգտագործման կանխարգելման և պացիենտների բժշկական օգնության կազմակերպման ոլորտում իրականացվող վերջին բարեփոխումներին և կներկայացնեն առաջարկներ:

  • Կիսվել: