երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
ՀԱՊԿ դիտորդական առաքելությունը Հայաստան կժամանի սեպտեմբերի 15-ին. ՀՀ ԱԳ նախարար

ՀԱՊԿ դիտորդական առաքելությունը Հայաստան կժամանի սեպտեմբերի 15-ին. ՀՀ ԱԳ նախարար

Միջազգային արձագանքն, այնուամենայնիվ, Ադրբեջանի այս ագրեսիայի դեպքում բավականին հասցեական էր՝ մեծամասամբ: Անշուշտ, մի շարք երկրների և կազմակերպությունների դեպքում ոչ այնքան հասցեական և ուղիղ արձանագրող, որքան մենք կցանկանայինք և կհամապատասխաներ իրականությանը, բայց աշխատանքները տարվել են և հիմա էլ շարունակվում են: Այս մասին այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

Անդրադառնալով ՔՊ պատգամավոր Վիգեն Խաչատրյանի հարցին, թե ինչ խնդրանքով ենք մենք դիմել ՀԱՊԿ-ին և ի՞նչ պատասխան ենք ստացել, Միրզոյանն ասաց.

«Գիտեք, որ լինելու է դիտորդական առաքելություն, մենք կարծում ենք որ այդ առաքելությունը կժամանի վաղը, իսկ մնացյալը քննարկելի են և դեռ քննարկվում են: Ընդհանուր առմամբ պետք է ասել, որ մեր դիմումը պատշաճ կարգով քննարկվել է ՀԱՊԿ-ում»,- նշեց նա:

Ինչ վերաբերում է մեդիա և փորձագիտական շրջանակների կարծիքին Միրզոյանն ասաց՝

«Կարծում եմ, որ մեր օրերում բոլոր երկրներում մեդիա տարածքում բավականին խառնաշփոթ կա և այստեղ զանազան փորձագետների, կամ միտումնավոր ապատեղեկատվություն տարածողների պակաս չկա»,- նշեց Միրզոյանը:  

  • Կիսվել: