ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ՀԱՊԿ առաքելությունը կմշակի առաջարկներ՝ հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի դեէսկալացիայի վերաբերյալ

ՀԱՊԿ առաքելությունը կմշակի առաջարկներ՝ հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի դեէսկալացիայի վերաբերյալ

ՀԱՊԿ առաքելության առաջապահ խումբը հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի դեէսկալացիայի վերաբերյալ առաջարկներ կմշակի։ Այս մասին հայտնում են ՀԱՊԿ-ի միացյալ շտաբի մամուլի ծառայությունից:

Նշվում է, որ առաքելության վրա դրվում է ստեղծված լարվածության դեէսկալացիայի առաջարկների մշակման առաջադրանք։

Նախատեսվում են սահմանամերձ առանձին հատվածներում առկա իրավիճակի ուսումնասիրման եւ մշտադիտարկման միջոցառումներ, ինչպես նաեւ աշխատանքային հանդիպումների անցկացում ՀՀ ՊՆ եւ ՀՀ ԶՈՒ ԳՇ, Հայաստանի Հանրապետությունում ՌԴ դեսպանատան, Հայաստանի Հանրապետությունում ՌԴ ԱԴԾ սահմանային վարչության ղեկավարությունների եւ 102-րդ ռուսական ռազմակայանի հրամանատարության հետ։

Հիշեցնենք, որ ՀԱՊԿ առաքելության առաջապահ խումբը՝ գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովի գլխավորությամբ, ստեղծված իրավիճակը գնահատելու համար հինգշաբթի ժամանել է Հայաստան։ Գեներալ-գնդապետ Սիդորովը Երեւան ժամանելուն պես հանդիպում է ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ, որի ժամանակ քննարկվել է Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանի որոշ հատվածներում ստեղծված իրավիճակը։

 

 

  • Կիսվել: