չորեքշաբթի, հուլիս 3
3 / 7 / 2024
Հանրաքվե կանցկացվի տարածքների, այդ թվում՝ անկլավների փոխանակման հարցի դեպքում. վարչապետի աշխատակազմ

Հանրաքվե կանցկացվի տարածքների, այդ թվում՝ անկլավների փոխանակման հարցի դեպքում. վարչապետի աշխատակազմ

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  Հանրային հեռուստաընկերության եթերում ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Գոռ Ծառուկյանը անդրադարձել է նաև այն կարծիքներին և պնդումներին, որ որևէ տարածքի կամ գյուղերի վերադարձը պետք է իրականացվի հանրաքվեով, և նման ձևով սահմանազատում իրականացնելը խախտում է ՀՀ Սահմանադրությունը։  Ծառուկյանը հիշեցրեց, որ ՀՀ Սահմանադրության 205-րդ հոդվածի համաձայն՝ երկրի տարածքային փոփոխությունները պարտադիր կերպով իրականացվում են հանրաքվեով, սակայն այստեղ խոսքը գնում է ոչ թե տարածքային փոփոխության մասին, այլ արդեն իսկ գոյություն ունեցող և իրավաբանորեն հիմնավորված սահմանագծի վերականգնման աշխատանքի։

«Հանրաքվե կարող է անցկացվել և, ամենայն հավանականությամբ, կանցկացվի այն դեպքում, եթե կողմերը պայմանավորվածություն ձեռք բերեն որոշակի տարածքների փոխանակման շուրջ, այդ թվում՝ անկլավների, որոնց փոփոխության դեպքում միանշանակ տեղի է ունենալու հանրաքվե»,- ասաց Գոռ Ծառուկյանը։

  • Կիսվել: