ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Handelsbanken բանկը կդադարեցնի ֆինանսական գործարքները Վրաստանի եւ Հայաստանի հետ

Handelsbanken բանկը կդադարեցնի ֆինանսական գործարքները Վրաստանի եւ Հայաստանի հետ

Շվեդական Handelsbanken բանկը մարտի 21-ից կդադարեցնի ֆինանսական գործարքները Վրաստանի եւ Հայաստանի հետ։ Այս մասին հայտնում է վրացական Business Formula պորտալը։ Որոշման պատճառը ուկրաինական ճգնաժամն է։

«Հաստատում ենք, որ սահմանափակում ենք Վրաստանի եւ Հայաստանի հետ հաշիվների հնարավորությունը։ Մենք պատժամիջոցների տակ գտնվող երկրներ տարանցիկ փոխանցումների բարձր ռիսկ ենք տեսնում»,- նշել են բանկում:

Բանկի հավաստիացմամբ՝ այս միջոցը կառնչվի միայն փոքր թվով անձանց, որոնց մեծ մասը կորպորատիվ հաճախորդներ են: Բանկում հայտարարել են, որ նույնականացման որոշակի ընթացակարգ անցնելով՝ կկարողանան բացառություն անել սահմանափակ հասանելիության գոտու որոշ հաճախորդների համար։

Handelsbanken-ի հաճախորդ Սոֆյա Թեթրաձեն Business Formula-ին ասել է, որ որոշման պատճառը տարանցիկ գործարքների ռիսկն է։ Մասնավորապես, շվեդական բանկը մտավախություն ունի, որ Վրաստան եւ Հայաստան դրամական փոխանցումները կարող են վերաուղղվել պատժամիջոցների տակ գտնվող երկրներ, այդ թվում՝ Ռուսաստան։

  • Կիսվել: