երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Համակարգային լուծում ժողովրդագրության խնդիրներին․ «Հայաստանի Հանրապետություն»

Համակարգային լուծում ժողովրդագրության խնդիրներին․ «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Հայաստանի անկախացումից հետո ժողովրդագրական վիճակի վատացման միտումը շարունակվում է, որն արդեն վտանգում է մեր ազգային անվտանգության հիմքերը: Ժողովրդագրական վիճակի բարելավման հրամայականն այսօր նաեւ թելադրվում է հարեւան ոչ բարյացակամ պետություններում ծնելիության անհամեմատ ավելի բարձր տոկոսով: Հայաստանում այս հիմնարար խնդիրը լուծելու համար պարբերաբար իրականացվել են տարբեր ծրագրեր՝ սկսած բնակարանային ապահովումից եւ վերջացրած դրամական խրախուսման միջոցառումներով:

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը մշակել է նոր իրավական ակտ՝ «Բազմազավակ ընտանիքների մասին» օրենքը: Առաջարկվող օրենքի հիմնական թիրախը ծնելիության խթանումն է, որը Հայաստանում շատ ցածր մակարդակի վրա է եւ չի ապահովում նույնիսկ բնակչության պարզ վերարտադրություն, ինչի համար անհրաժեշտ է 2.1 երեխա: Սակայն ընտանիքում 2 կամ 3 երեխա ունենալով էլ հնարավոր չէ ապահովել ընդլայնված վերարտադրություն եւ հասնել ծնելիության մակարդակի էական բարձրացման, դրա համար անհրաժեշտ է, որ յուրաքանչյուր ընտանիքում ծնվի առնվազն 4 երեխա»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: