հինգշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2026
Հակոբ Արշակյանը ՔՊ-ին պարտք է ունեցել, դրա համար չի մասնակցել համաժողովին. Պապոյան

Հակոբ Արշակյանը ՔՊ-ին պարտք է ունեցել, դրա համար չի մասնակցել համաժողովին. Պապոյան

ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը չի մասնակցում «Քաղաքացիական պայմանագրի» կուսակցության 7-րդ համաժողովին։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասաց Էկոնոմիկայի նախարար, ՔՊ վարչության փոխնախագահ Գևորգ Պապոյանը։

Նա նշեց, որ Արշակյանը չի մասնակցում, քանի որ կուսակցական պարտք է ունեցել։ Պապոյանը մանրամասնեց, որ Արշակյանը փոխանցումն իրականացրել է, բայց սահմանված ժամկետում գումարը ՔՊ-ի հաշվեհամարին չի հասել, դրա համար նրա մասնակցությունը չի հաստատվել։ Պապոյանի փոխանցմամբ` ՔՊ-ի անդամավճարը 1000 դրամ է, իսկ պաշտոնյաների դեպքում՝ նրանց աշխատավարձի 3 տոկոսի չափով։

Տեսանյութը՝ այստեղ:

  • Կիսվել: