շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Հակաճգնաժամային միջոցառումներից օգտվել է ավելի քան 1,1 մլն քաղաքացի․ Վարչապետ

Հակաճգնաժամային միջոցառումներից օգտվել է ավելի քան 1,1 մլն քաղաքացի․ Վարչապետ

ՀՀ կառավարության կողմից հաստատված կորոնավիրուսի տնտեսական և սոցիալական հետևանքների չեզոքացման միջոցառումներից օգտվել է ավելի քան 1 մլն 100 հազար քաղաքացի: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում կորոնավիրուսային վարակի շուրջ ստեղծված իրավիճակի մասին խոսելիս ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

«Մայիսի 12-ի դրութամբ ընդունված միջոցառումների շրջանակներում բաշխվել է 73 միլիարդ դրամ, այդ ծրագրերից օգտվել է 1,1 միլիոն քաղաքացի»,- ասաց նա։

Վարչապետն իր խոսքում նաև նշեց, որ նկատել է, թե քաղաքացիների կողմից չեն պահպանվում հակահամաճարակային կանոները, ինչի հետևանքով հետագայում, հնարավոր է, նորից խստացումներ լինեն։

«Ես ուզում եմ հիշեցնել, որ կորոնավիրուսի համաճարակը ծավալվում է ամբողջ թափով: Ես խնդրում եմ, կոչ եմ անում պահպանել հակահամաճարակային կանոնները։

Հույս եմ դնում բոլորիդ վրա, որ կցուցաբերեք առանձնահատուկ պատասխանատվություն: Սա կարևոր է, որպեսզի մենք առաջիկա մեկ տարվա ընթացքում ստիպված չլինենք փակվել ու բացվել՝ ամեն ինչ սկսելով զրոյից»,-հավելեց նա:

  • Կիսվել: