երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Հակակոռուպցիոնին զսպող կառույցի՝ ԲԴԽ-ի անդամը նույն կառույցի պետի եղբայրն է, ի դեպ, ձեր իշխանության օրոք․ Արամ Վարդևանյան

Հակակոռուպցիոնին զսպող կառույցի՝ ԲԴԽ-ի անդամը նույն կառույցի պետի եղբայրն է, ի դեպ, ձեր իշխանության օրոք․ Արամ Վարդևանյան

Ծանոթներին, բարեկամներին պաշտոնի նշանակելու երևույթները նաև ձեր իշխանության օրոք պետք է անընդունելի լինեն ձեզ համար։ Այս մասին ԱԺ ելույթի ժամանակ, դիմելով ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանին, ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։

«Ձեր իշխանության ժամանակաշրջանի մի հետաքրքիր օրինակ բերեմ։ Պատկերացնո՞ւմ եք, իրավական բլոկի ամենապատասխանատու կառույցը՝ ՀՔԾ–ն, ունի պետ և պատկերացրեք այդ կառույցին զսպող, հակակշռող մյուս կառույցը՝ ԲԴԽ–ն, ունի անդամ, որը այդ Հատուկ քննչական ծառայության, այժմ՝ Հակակոռուցիոն կոմիտեի պետի հարազատ եղբայրն է, սա, ի դեպ, հենց ձեր իշխանության օրոք», ասաց Վարդևանյանը։

Հիշեցնենք, որ Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավար Սասուն Խաչատրյանի եղբայրը՝ Դավիթ Խաչատուրյանը Բարձրագույն դատական խորհրդի անդամ է։

  • Կիսվել: