ՀԱԿ-ը չի պատրաստվում դաշինք կազմել ոչ Ռոբերտ Քոչարյանի, ոչ Սերժ Սարգսյանի ղեկավարած քաղաքական ուժերի հետ. Զուրաբյան
«Հայ Ազգային կոնգրեսը չի պատրաստվում դաշինք կամ միասնական քաղաքական շարժում կազմել ոչ Ռոբերտ Քոչարյանի, ոչ էլ Սերժ Սարգսյանի ղեկավար քաղաքական ուժերի հետ»,- ԱԺ-ում «Պատիվ ունեմ» խմբակցության հրավիրած «Ազգային ճգնաժամի և կառավարման ձախողման մասին» ԱԺ հայտարարության նախագծի քննարկմանը ասաց ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։
Նա հարցադրում արեց՝ ինչո՞ւ պետք է հեռացվի և արդյո՞ք պետք է հեռացվի Փաշինյանը. «Նիկոլի կառավարման 7,5 տարիները նշանավորվել են հայ ժողովրդի համար աղետալի հետևանքներով»։
Զուրաբյանը նշեց, որ ներքին կառավարման բնագավառում Փաշինյանի կառավարություն արձանագրել է ձախողումներ, սակայն Փաշինյանի գլխավոր ձախողումները, հանցանքը ժողովրդի առաջ՝ ինքը կործանեց հայ ժողովորդի անվտանգության համակարգը։
«Իր 7,5 տարվա կառավարման ժամանակ մենք Ադրբեջանի հետ ունեցել ենք 10 ռազմական բախում, որի հետևանքով կորցրել ենք 5000 մարդ, Արցախը կրկնեց Բիթլիսի, Վանի, Կարսի ճակատագիրը»,- ասաց ՀԱԿ փոխնախագահը։


