երեքշաբթի, հուլիս 7
7 / 7 / 2026
Հաջորդ տարի կմեկնարկեն Երևանի Իսակովի և Արշակունյաց պողոտաները միմյանց կապող ճանապարհի կառուցման աշխատանքները

Հաջորդ տարի կմեկնարկեն Երևանի Իսակովի և Արշակունյաց պողոտաները միմյանց կապող ճանապարհի կառուցման աշխատանքները

Հաջորդ տարի կմեկնարկեն Երևանի Իսակովի պողոտան Արշակունյաց պողոտային կապող ճանապարհահատվածի կառուցման աշխատանքները։

Ազգային ժողովում 2026 թվականի պետական բյուջեի նախնական քննարկման ժամանակ այս մասին հայտնեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։ 

«Իսակով-Արշակունյաց ճանապարհահատվածի կառուցման համար կտրամադրվի 7 միլիարդ դրամ։ 2026 թվականին կավարտվի հողերի օտարման գործընթացը, և կմեկնարկեն ճանապարհի շինարարական աշխատանքները»,– նշեց նախարարը։

Նախարարը հավելեց, որ 2026-ին նախատեսվում է նաև ավարտել Բուսաբանական այգու տարածքում անտառ-պուրակի կառուցման աշխատանքները, որի համար պետական բյուջեում նախատեսված է 901,5 միլիոն դրամ։ 

ՀՀ կառավարությունը 2025 թվականի հունիսին հավանություն էր տվել Երևանի Իսակովի և Արշակունյաց պողոտաները միմյանց կապող ճանապարհ կառուցելու ծրագրին։ 

Որոշման հիմնավորման մեջ նշվել էր, որ կառուցվելիք ճանապարհը կապահովի անմիջական երթուղային կապ Երևանի Մալաթիա-Սեբաստիա, Կենտրոն և Շենգավիթ վարչական շրջանների միջև՝ նպաստելով տրանսպորտային հոսքերի վերաբաշխմանը: 

 

 

  • Կիսվել: