երեքշաբթի, հուլիս 7
7 / 7 / 2026
Հաջիևը հայտնել է, որ Ալիևը չի մասնակցի Երևանում կայանալիք գագաթնաժողովին

Հաջիևը հայտնել է, որ Ալիևը չի մասնակցի Երևանում կայանալիք գագաթնաժողովին

Բաքուն պաշտոնապես հաստատել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չի մասնակցի Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին։

Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևն ասել է, որ ադրբեջանական կողմը չի կարծում, որ ներկա պայմաններում ամենաբարձր մակարդակով այդ միջոցառմանը մասնակցելը հնարավոր կլինի:

Հաջիևը նաև հայտարարել է, որ պաշտոնական հրավեր-նամակ Ալիևին դեռ չի ստացվել:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Թուրքիայի ու Ադրբեջանի նախագահներին հրավիրել է մասնակցել Երևանում կյանալիք Եվրոպական քաղաքական ընկերակցության (ԵՔԸ) գագաթնաժողովին:

  • Կիսվել: