Գյումրու քաղաքապետարանը վաղը շարունակելու է իր բնականոն աշխատանքը. հայտարարություն
Գյումրու քաղաքապետարանը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև.
«Գյումրու քաղաքապետարանը տեղեկացնում է քաղաքացիներին, որ չտրվեն սադրանքների։
Քաղաքապետարանը կոչ է անում պահպանել հանգստություն և չհետևել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամների որոշ սադրիչ հայտարարություններին։
Չնայած այսօր տեղի ունեցած ճնշումներին և ռեպրեսիվ գործողություններին` քաղաքապետի և քաղաքապետարանի աշխատակիցների նկատմամբ, քաղաքապետարանը վաղը շարունակելու է իր բնականոն աշխատանքը։
Մենք վստահ ենք, որ քաղաքապետ Վարդան Ղուկասյանը շատ շուտով վերադառնալու է իր աշխատանքին»։
Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ, հղում անելով Սպուտնիկ Արմենիային, հայտնել էինք, որ քաղաքապետարանը հայտարարել է գործադուլի մասին:


