չորեքշաբթի, հուլիս 8
8 / 7 / 2026
Գյումրու քաղաքապետարանի շենքը հոսանքազրկվել է, տարածք են բերվել ոստիկանական նոր ուժեր

Գյումրու քաղաքապետարանի շենքը հոսանքազրկվել է, տարածք են բերվել ոստիկանական նոր ուժեր

Գյումրու քաղաքապետարանի շենքը հոսանքազրկվել է։ Այս մասին հայտնում է քաղաքապետի խորհրդականի Լիլիթ Աղեկյանը։

«Սա էլ երևի գործողությունների մի մասն է»,-  ուղիղ եթերում ասում է նա։

Նշենք, որ քաղաքապետարանի տարածք են բերվել  ոստիկանական նոր ուժեր։

Ավելի վաղ Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնել էին, որ Գյումրի համայնքի մի խումբ պաշտոնատար անձանց կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու, վերջիններիս կաշառք տալու մեղադրանքներով ձերբակալվել է 8 անձ։ Ձերբակալվածների թվում է նաև համայնքի ղեկավարը, ճարտարապետը։

  • Կիսվել: