հինգշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2026
Գյումրիում պարտությունը էդքան ցա՞վ է պատճառել, հոր հետ հարցեր ունեք՝ ինչու՞ եք ընտանիք մտնում, գետինը մտնեք․ Վարդան Ղուկասյանը՝ որդու ձերբակալության մասին

Գյումրիում պարտությունը էդքան ցա՞վ է պատճառել, հոր հետ հարցեր ունեք՝ ինչու՞ եք ընտանիք մտնում, գետինը մտնեք․ Վարդան Ղուկասյանը՝ որդու ձերբակալության մասին

Գյումրիում պարտությունը էդքան ցա՞վ է պատճառել։ Արցախը տվեցիք, էդքան չեք խառնվել իրար, էս Գյումրու քաղաքապետարանի համար էս ինչ ոռնոց եք դրել։ Ինչի՞, էստեղից շատ ատկադ էիք տանում։ Այս մասին հրավիրված ասուլիսում ասաց Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը՝ անդրադառնալով որդու ձերբակալությանը։

« Սանձարձակություն է։ Եթե հաշիվ եք մաքրում, եթե հոր հետ հարցեր ունեք, ապա ինչու՞ եք ընտանիք մտնում, գետինը մտնեք։ Բան կա՝ արեք, ես պատրաստ եմ ամեն ինչի։ Չնայած 2007թ․ խփեցիք, մինչև այսօր գործը չի բացահայտվել, չորս տղա մահացել է, ես՝ վիրավորվել էի։ Փոխանակ նման հարցերով զբաղվեք, Երևանից զորք եք բերել այստեղ, երեխային մանկապարտեզ տանող տղայի վրա եք թափվում։  Այս ձևով ստորություն՝ մտնել մարդու տուն, ոչինչ, ձեր տունն էլ կմտնեն։ Այդպես է։ Դուք դրանով մեզ չեք կոտրելու։ Ինչքան նման բան անեք՝ մենք ավելի կհզորանանք։ Սրանով մեզ չեք կարող կոտրել։ Եթե մարմինս կոտրես, հոգիս չես կոտրի։ Դու պետք է սիրով ապրես։ Բռնել տալով՝ երկիր չես պահի։ Պատին ծեփելով, ասֆալտին փռելով՝ ավելի մարդկանց քո դեմ ես հանում։ Երկիրը պահում են սիրով՝ ապրելով ու ապրեցնելով։ Հիմա ես ինձ վատ եմ զգում, թե ինչպես պետք է որդուս աչքերին նայել, ոնց որ ես եմ մեղավորը»,- ասաց Վարդան Ղուկասյանը։ 
Վարդան Ղուկասյանը հայտնեց, որ որդու նկատմամբ քրեական գործը 24 քմ խիբարի հետ է կապված, որը քաղաքապետարանում որպես գույք նստած չի եղել։  

Նրա խոսքով` իր որդուն` Սպարտակ Ղուկասյանին, արդեն 2 ամսով կալանավորել են. «Անցած անգամ էլ տարան 2 ամիս կալանքի, հետո 7 ամսի պահեցին արդարացրին, թողեցին, հետո էլի բռնեցին, արդարացրեցին, թողեցին։ Քանի՞ անգամ կարան էս տղուն տանեն-բերեն»։
Ղուկասյանը հայտնեց, որ օրինական ճանապարհով պայքարելու են։

  • Կիսվել: