Գյումրիում բերման են ենթարկել «Մեր ձևով» շարժման ներկայացուցիչ Ռուբեն Մխիթարյանին
Գյումրիում բերման են ենթարկել «Մեր ձևով» շարժման ներկայացուցիչ Ռուբեն Մխիթարյանին։
Հիշեցնենք, որ վաղ առավոտից լարված իրավիճակ է Գյումրիում, ուժայինները ներխուժել են համայնքապետարան, արդեն կա 8 ձերբակալված։ Քիչ առաջ բերման ենթարկեցին Գյումրու համայնքապետ Վարդան Ղուկասյանին։
Մեծաթիվ ոստիկանական ուժեր են կենտրոնացված համայնքապետարանի մուտքի մոտ, բերետավորները բիրտ ուժի կիրառմամբ բերման են ենթարկում քաղաքացիներին։


