Գյումրիի ամենաաղմկահարույց սպանությունները, արյունը թափվել է էն ժամանակ, երբ Վարդան Ղուկասյանը եղել է քաղաքապետ. Ալեքսանյան
«Ասում եք՝ ՔՊ-ական պատգամավորներն արյուն են ուզում Գյումրիում, ու ենթադրաբար հղում եք անում նաև իմ խոսքերին, որտեղ ես ասում եմ՝ Վարդան Ղուկասյանը սպանել է նաև Ձեր ընկերներին, դուք նրան քվե եք տվել, ասում եմ, բայց դա չի նշանակում, որ ես արյուն եմ ուզում»,- ԱԺ-ում այս մասին ասաց ՔՊ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը՝ դիմելով «Պատիվ ունեմ» խմբակցությունից Մարտուն Գրիգորյանին:
«Գյումրիի ամենաաղմկահարույց սպանությունները, արյունը թափվել է էն ժամանակ, երբ Վարդան Ղուկասյանը եղել է քաղաքապետ, երբ իր կլանն այդ քաղաքում եղել է իշխանության ու սա իմանալով գնացել ընտրել եք նրան: Արյուն ուզող մարդն այս պարագայում մենք չենք, դուք եք, որ գնացել ընտրել եք Վարդան Ղուկասյանին, որին ինքներդ եք մեղադրել սպանությունների մեջ: Դուք երկընտրանքի առաջ կանգնած եք եղել՝ մի կողմում եղել է Սերժը Սարգսյան, մյուս կողմում՝ Գյումրին, այն երեխեքը, որ պիտի մեծանային կամ չմեծանային Վարդանիկի ղեկավարմամբ ու Դուք այդ երկընտրանքի մեջ ընտրել եք Սերժին, Դուք եք արյուն բերող քաղաքապետին ընտրել»,- ասաց Ալեքսանյանը:


