հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Գյումրի քաղաքի Ղորղանյան փողոցում այրվում են երկու տների տանիքներ

Գյումրի քաղաքի Ղորղանյան փողոցում այրվում են երկու տների տանիքներ

Մարտի 20-ին, ժամը 03:21-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գյումրի քաղաքի Ղորղանյան փողոցի տներից մեկի տանիքում: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Ղորղանյան փողոցում այրվում են երկու տների տանիքներ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:24-ին, մարվել՝ 05:11-ին: Այրվել են երկու տների տանիքների փայտե կառուցատարրերը (մոտ 100 քմ և 20 քմ)։

  • Կիսվել: