Գյումրեցիները Իրավապահներին թույլ չտվեցին լքել քաղաքապետարանի շենքը, ի պատասխան դրան կարմիրբերետավորնեը բերման ենթարկեցին նրանց
Իրավապահները Վարդան Ղուկասյանին քաղաքապետարանի հետևի մուտքով դուրս են բերել շենքից։ Որից հետո քաղաքացիները քաղաքապետարանի դիմացից տեղափոխվեցին հետնամաս։
Գյումրեցիները շրջափակեցին հետնամուտքը և թույլ չեն տալիս իրավապահներին լքել քաղաքապետարանի շենքը։ Իրավապահները ստիպված վերադարձան քաղաքապետարան։
Քաղաքացիները հավաքվում էին Գյումրու գլխավոր հրապարակ։ Իրավապահները անհամաչափ ուժի կիրառմամբ սկսեցին բերման ենթարկոել գյումրեցիներին, որոնք իրնեց բողոքն էին հայտնում։ Իրավապահները բազմաթիվ քաղաքացիների բերման ենթարկեցին՝ նաև ոստիկանական միկրոավտոբուսներում նրանց նկատմամբ ուժի կիրառմամբ։
Այս պահին հայտնի է երկու բերման ենթարկվածի մասին՝ քաղաքապետա վարդան ղուկասյանի և գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանի։


