երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Գուտերեշը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը

Գուտերեշը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման մտադրության մասին համատեղ հայտարարությունը և հույս ունի, որ այն կծառայի երկարատև խաղաղության ապահովման համար: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է համաշխարհային կազմակերպության ղեկավարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

՛՛Գլխավոր քարտուղարը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը՛՛,- ասել է նա: ՛՛ՄԱԿ-ը կողմերին կոչ է անում օգտագործել այս համաձայնագիրը փոխադարձ վստահության խթանման և երկարաժամկետ խաղաղության ապահովման համար՝ ի շահ իրենց ժողովուրդների և տարածաշրջանի՛՛:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմը և Ադրբեջանի Հանրապետության նախագահի վարչակազմը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, ըստ որի՝ Ադրբեջանն ազատ է արձակում 32 հայ զինծառայողների, իսկ ՀՀ-ն՝ 2 ադրբեջանցի զինծառայողների:

Հավելենք նաև, որ Ադրբեջանական ԶԼՄ-ները շրջանառում են Հայաստան վերադարձող գերիների անունները:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: