հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Գուտերեշը ՀՀ-ին ու Ադրբեջանին զսպվածության կոչ է արել

Գուտերեշը ՀՀ-ին ու Ադրբեջանին զսպվածության կոչ է արել

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը Հայաստանին եւ Ադրբեջանին կոչ է արել անհապաղ քայլեր ձեռնարկել լարվածությունը թուլացնելու ուղղությամբ եւ առավելագույն զսպվածություն ցուցաբերել: Այս մասին հայտնել է Գուտերեշի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը։

Դյուժարիկը նշել է, որ ՄԱԿ գլխավոր քարտուղարը խորապես մտահոգված է հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով ռազմական գործողությունների վերսկսման մասին հաղորդագրություններով։ Նա կողմերին կոչ է անում անհապաղ քայլեր ձեռնարկել լարվածությունը թուլացնելու համար, առավելագույն զսպվածություն ցուցաբերել եւ բոլոր չլուծված խնդիրները լուծել երկխոսության ու առկա ձեւաչափերի շրջանակներում։

Գուտերեշը կողմերին նաեւ կոչ է արել լիովին կատարել նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները։ Գլխավոր քարտուղարն իր աջակցությունն է հայտնել տարածաշրջանում բոլոր միջնորդական ջանքերին։

 

  • Կիսվել: