հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Այս նախագիծը ունի մեկ հիմնական նպատակ. դուք ամեն գնով, նույնիսկ պետականության կորստի գնով, պետք է հասնեք իշխանության. Վարդանյանը` ընդդիմությանը

Այս նախագիծը ունի մեկ հիմնական նպատակ. դուք ամեն գնով, նույնիսկ պետականության կորստի գնով, պետք է հասնեք իշխանության. Վարդանյանը` ընդդիմությանը

«Հայաստան» խմբակցության պատգամավորներն առաջարկում են քրեականացել Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության  դեմ ուղղված որևէ արտահայտություն։

Նրանք ներկայացրել են ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխությունների նախագիծ, համաձայն որի քրեական պատիժ է նախատեսվում ՀՀ տարածքի կամ դրա մասի նկատմամբ Սահմանադրությամբ չնախատեսված եղանակով ՀՀ ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ այն սահմանափակելուն ուղղված հրապարակային արտահայտությունները, նշված հանցանքի կատարումը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը: Բացի այդ, առաջարկվում է քրեականացնել ՀՀ տարածքի կամ դրա մասի՝ ՀՀ պատկանելիությունը կասկածի տակ դնելը կամ հերքելը, նշված հանցանքի կատարումը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը:

Նախագծի հեղինակներից պատգամավոր Արամ Վարդևանյանի խոսքով՝ նախագիծը ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու համար սրբազան արժեք հանդիսացող հանգամանքի մասին է: Պատգամավորն ասաց, որ այս կարգավորումը արդիական է դարձել 2020 թվականի 44-օրյա պատերազմին հաջորդած ժամանակահատվածի պայմաններում:

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը դեմ արտահայտվեց այդ նախագծին։ Ըստ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի.

«Այս նախագիծը ունի մեկ հիմնական նպատակ. դուք(ընդդիմություն) ամեն գնով, նույնիսկ պետականության կորստի գնով, պետք է հասնեք իշխանության»։

  • Կիսվել: