չորեքշաբթի, հուլիս 8
8 / 7 / 2026
 Գուցե ԱՄՆ-ին ուղղված առաջարկը բարձրաձայնելն է եղել Ռոբերտ Քոչարյանի ասուլիսի գլխավոր նպատակը․ «Հրապարակ»

Գուցե ԱՄՆ-ին ուղղված առաջարկը բարձրաձայնելն է եղել Ռոբերտ Քոչարյանի ասուլիսի գլխավոր նպատակը․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Չնայած իշխանությունն առաջ է մղում այն քարոզչական թեզը, որ հայաստանյան ընդդիմությունը ռուսամետ է, ու նրա նպատակը Հայաստանը գուբերնիա դարձնելն է, սակայն ռուսական աղբյուրները հայտնում են, որ Կրեմլը կայուն չեզոքություն է որդեգրել ներհայաստանյան գործընթացների նկատմամբ՝ այլևս էմիսարներ չի գործուղում Հայաստան, իսկ Հայաստանից եկած «դաբրո» ակնկալողներին քաղաքավարի մերժում է։

Թերևս նաև սրանով էին պայմանավորված ՀՀ երկրորդ նախագահի՝ վերջին ասուլիսում ԱՄՆ-ին ուղղված ռևերանսները։ Քոչարյանն առաջարկում էր Վաշինգտոնի օգոստոսի 8-ի փաստաթուղթը ոչ թե չեղարկել, այլ ավելացնել ՀՀ-ի համար շահեկան կետեր և փորձել շահած դուրս գալ ԱՄՆ-ի հետաքրքրվածությունից։

Գուցե այս առաջարկը բարձրաձայնելն էլ ասուլիսի գլխավոր նպատակն էր, որ հանրությանը մեսիջ փոխանցվի, թե իրենք ոչ միայն Ռուսաստանի հետ դաշնակցելու կողմնակից են, այլև ԱՄՆ-ի հետ էլ կարող են հարաբերություններ կառուցել և իշխանության գալով՝ չեն չեղարկի վաշինգտոնյան փաստաթղթերը»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: