ուրբաթ, հուլիս 10
10 / 7 / 2026
Գրիգորյանը ՄԹ պետնախարարին ներկայացրել է ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացում ձեռք բերված պայմանավորվածությունները

Գրիգորյանը ՄԹ պետնախարարին ներկայացրել է ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացում ձեռք բերված պայմանավորվածությունները

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Դիլիջանում աշխատանքային նախաճաշ է ունեցել Միացյալ Թագավորության Եվրոպայի, Հյուսիսային Ամերիկայի և Անդրծովյան տարածքների պետնախարար Սթիվեն Դաութիի հետ: Այս մասին հայտնում են ԱԽ գրասենյակից:

Արմեն Գրիգորյանը ներկայացրել է Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում ձեռքբերված պայմանավորվածությունները, ինչպես նաև տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակումը և «Խաղաղության խաչմերուկ» նախագծի իրագործմամբ ընձեռվող տնտեսական հնարավորությունները: Ս.Դաութին իր հերթին աջակցություն է հայտնել Վաշինգտոնում ձեռքբերված պայմանավորվածություններին և ընդգծել Հվ.Կովկասում հաստատուն խաղաղություն ունենալու կարևորությունը:

Կողմերը քննարկելեն նաև ՀՀ-ՄԹ երկկողմ հարաբերությունների օրակարգը՝ մատնանշելով հետագա համագործակցության ուղիները: Զրուցակիցները գոհունակությամբ նաև ընդգծել են հարաբերությունների զարգացման բարձր դինամիկան՝ միտված ռազմավարական գործընկերությանը:

 

  • Կիսվել: