ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
Գոտեպնդված և ոգևորված ենք ՀՀ քաղաքացիների արձագանքներից․ Արարատ Միրզոյան

Գոտեպնդված և ոգևորված ենք ՀՀ քաղաքացիների արձագանքներից․ Արարատ Միրզոյան

Քարոզարշավի ընթացքում գնում ենք Իրական Հայաստանի իրական մարզեր, հանդիպում Իրական Հայաստանի իրական քաղաքացիների հետ և լսում ենք նրանցից իրական աջակցություն այն մասին, որ մենք պետք է շարունակենք մեր Խաղաղության օրակագը, ամուր պահենց մեր ժողովրդավարությունը, և շարունակենք, ամուր պահենք, երբեք որևէ մեկին չհանձնենք մեր ինքնիշխանությունը։

«Եվ մենք լիարժեք բավարարված ենք, գոտեպնդված ենք և ոգևորված ենք ՀՀ քաղաքացիների այս արձագանքից և աջակցությամբ։

Մյուսներին, ովքեր տխրում են այս փաստի բերումով, լինեն նրանք Հայաստանում, թե չէ, մաղթում եմ համբերություն, մխիթարություն և սփոփանք։ Հայաստանի Հանրապետւթյունը եղել է և լինելու է ինքնիշխան, ժողովրդավար և խաղաղ պետություն»,- ասել է նախարարը։

  • Կիսվել: