երեքշաբթի, ապրիլ 16
16 / 4 / 2024
Գնել Սանոսյանը տեղակալի հետ կգործուղվի Ռուսաստան

Գնել Սանոսյանը տեղակալի հետ կգործուղվի Ռուսաստան

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը և ՏԿԵ նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը կգործուղվեն Ռուսաստան, տեղեկանում ենք կառավարության տեղեկատվական հարթակից։
 
Նշվում է, որ Սանոսյանն ու Վարդանյանը ՌԴ–ում (Կուրսկ) կլինեն օգոստոսի 28-31-ը` էներգետիկ համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր քննարկելու նպատակով:
Սանոսյանը գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում պետք է վարչապետի աշխատակազմ և ԱԳՆ ներկայացնի գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը։

  • Կիսվել: