ուրբաթ, հուլիս 10
10 / 7 / 2026
Գնահատում եմ նախագահ Թրամփի անսասան աջակցությունը Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը. Ալիև

Գնահատում եմ նախագահ Թրամփի անսասան աջակցությունը Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը. Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը սոցցանցի իր էջում գրառում է արել՝ շնորհակալություն հայտնելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին այն բանի համար, որ վերջինս իրեն լուսանկարներ է ուղարկել՝ ՛՛Իլհամ, դու մեծ առաջնորդ ես՛՛ մակագրությամբ։

Ալիևը, մասնավորապես, նշել է. ՛՛Խորին շնորհակալություն եմ հայտնում նախագահ Թրամփին պատմական լուսանկարների համար, որոնք նա նվիրել է ինձ իր անձնական ստորագրությամբ և բարեմաղթանքներով։

Գնահատում եմ նրա անսասան աջակցությունը Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը և ամբողջ աշխարհում խաղաղության օրակարգի առաջխաղացմանը՛՛։

Հիշեցնենք, որ օգոստոսի 8-ին Սպիտակ տանը Դոնալդ Թրամփը, Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը նախաստորագրել են Երևանի և Բաքվի միջև հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ համաձայնագիր։

  • Կիսվել: