շաբաթ, հուլիս 5
5 / 7 / 2025
Գնացե՛ք, նայե՛ք՝ միտինգների ժամանակ Արցախի քանի՞ դրոշ կա, կա, թե՞ չկա. Ալեն Սիմոնյան

Գնացե՛ք, նայե՛ք՝ միտինգների ժամանակ Արցախի քանի՞ դրոշ կա, կա, թե՞ չկա. Ալեն Սիմոնյան

Գնացե՛ք, նկարները նայե՛ք՝ էս բոլոր միտինգների ժամանակ  Արցախի քանի՞դրոշ կա, կա՞, թե՞ չէ: Խոսքը  այն պուճուրների մասին չէ, որ մարդիկ ուզած-չուզած բերում են, կամ վրաներն են գցում: Այս մասին այսօր՝ հունիսի 10-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ հավելելով, որ ցույցերի ժամանակ Արցախի դրոշ չի նկատել:

«Արցախի հարցը իրենց իշխանությունն է փակել: Իրենք գնացել ու ուրախությամբ նշում էին, որ Արայիկ Հարությունյանը հեռացել է, և մաղթում էին նույնը ՀՀ-ին: Երեք օրվա ընթացքում գնացին ամեն ինչ արեցին, որ Արցախի գոյության մասին բոլորը մոռանան: Արցախահայությանը մենք էնքան ենք օգնել՝ թե՛ մինչև Արցախը ՝ իրենց կողմից հանձնելը, թե՛ երբ երկու օրում մինչև հարյուր հազար արցախցի եկավ»,-ասաց Ալեն Սիմոնյանը:

«Իրենք մեզ կարող են  բոլոր մահկանացու մեղքերի մեջ մեղադրեն, բայց իրենց օրակարգը չի փոխվել:  Այս նույն խոսակցությունը ունեցել ենք մեկ, երկու, երեք տարի առաջ: Ոչ մի բան չի փոխվել, բացի այն, որ հանում են առաջին դերակատարներին, որ չերևան»,-հավելեց նա:

  • Կիսվել: