հինգշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2026
Գիտե՞ք՝ քանի տարվա ջանք է ինձնից պահանջվել, որ ասեմ՝ մենք էլ ունենք մեր հսկողության ներքո Ադրբեջանի տարածքներ. Փաշինյան

Գիտե՞ք՝ քանի տարվա ջանք է ինձնից պահանջվել, որ ասեմ՝ մենք էլ ունենք մեր հսկողության ներքո Ադրբեջանի տարածքներ. Փաշինյան

«Թրամփի ուղին» ենթադրում է ապաշրջափակում Հայաստանի համար, բայց ենթադրում է նաև Ադրբեջանի ապաշրջափակում Հայաստանի տարածքով։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 15–ին, «Համապարփակ անվտանգություն և դիմակայություն 2025» միջազգային համաժողովում իր ելույթում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Եկեք պատկերացնենք խողովակ, որն անցնում է Հայաստանի տարածքով, էական չի՝ ուր է գնում։ Սա գործո՞ն է Հայաստանի և Ադրբեջանի միջեւ խաղաղության, իհարկե, գործոն է։ Այս գործոնի բացակայությունը տեղ է բացում խնդրի համար։ Հետեւաբար «Թրամփի ուղին» ծրագիրը այդպիսի գործոններից մեկն է։

Կա՞ արդյոք անվտանգության երաշխիք։ Այո, կա այդպիսի երաշխիք և դա խաղաղությունն է։ Խաղաղությունից բացի այլ անվտանգության երաշխիք չի կարող գոյություն ունենալ։ Բայց խաղաղությունը պահանջում է ամենօրյա խնամք, չպետք է դրան քամահրանքով վերաբերվել»,–ասաց նա։

«Խաղաղության հասնելը և զարգացնելը պահանջում է որոշակի մարտավարություն և ռազմավարություն։ Կան հարցեր, որ գերզգայուն են։ Օրինակ, մեր սկզբնական շրջանում մեր ընկալումն այն է, որ մենք պետք է գերզգայուն հարցերը լուծենք, որ հասնենք խաղաղության։ հետո հասկացանք, որ եթե մենք այս մարտավարությունը որդեգրենք, երբեք չենք հասնի խաղաղության։

Երբ մենք խոսում ենք ՀՀ լեգիտիմ տարածքների օկուպացիայի մասին, գիտե՞ք քանի տարվա ջանք է ինձնից պահանջել, որ ես ասեմ՝ այնուամենայնիվ, մենք էլ ունենք մեր հսկողության ներքո տարածքներ, որոնք Ալամթիի հռչակագրով Ադրբեջանի տարածքն են, բայց մեր վերահսկողության ներքո են։ Եթե մենք ուզում ենք խաղաղություն, պետք է այս խոսույթներով խոսենք, հակառակ դեպքում խաղաղություն երբեք չի լինի»,– ընդգծեց վարչապետը։

  • Կիսվել: