կիրակի, հունիս 7
7 / 6 / 2026
Գիշերը հանձնաժողովի 2 նախագահ և 1 քարտուղար ձերբակալվել են. ԿԸՀ նախագահ

Գիշերը հանձնաժողովի 2 նախագահ և 1 քարտուղար ձերբակալվել են. ԿԸՀ նախագահ

2005 ընտրատեղամասից 48–ում ունեցել ենք հանձնաժողովի անդամների 50 բացականեր, նրանցից 2-ը նախագահ և 1-ը՝ քարտուղար։ Օրինակ, 2 նախագահի և 1 քարտուղարի բացակայությունը քրեաիրավական գործընթացով է պայմանավորված։ Այս մասին այսօր՝ հունիսի 7–ին, իր առաջին ասուլիսի ժամանակ նշեց ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը։

«Գիշերը նրանք ձերբակալվել են։ Դեպք էլ ունենք, որ հանձնաժողովի նախագահի մայրն է գիշերը մահացել։ Խնդիրը մարդկային գործոնի հետ է կապված։ Որոշ ընտրատեղամասերում էլ տեխնիկական խնդիրներ են եղել, երբ սարքը կտրոնը տպագրել է, ու ընտրողի հերթական համարն է եղել, իսկ ցուցակում մեկ կամ երկու նիշ այլ է եղել։ Այս դեպքում, որտեղ նման խնդիր է եղել, հանձնարարվել է, որպեսզի ընտրողն իր անվան դիմաց ստորագրի։

Ընտրական օրենսգիրքը հնարավորություն է տալիս շարունակել աշխատանքը, նույնիսկ եթե բացականեր լինեն, եթե անհրաժեշտություն է լինում` նոր անդամներ են նշանակում»,–ասաց նա։

Հիշեցնենք, որ այսօր՝ հունիսի 7–ին, Հայաստանում ընթանում են խորհրդարանական ընտրություններ, որին մասնակցում է 18 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 16 կուսակցություն։ Ընտրելու իրավունք ունի 2 միլիոն 485 հազար 851 քաղաքացի։

  • Կիսվել: