երեքշաբթի, հուլիս 7
7 / 7 / 2026
Գիշերվա մեջ չի եղել, ցերեկն է եղել, այդ տունն էլ կալանքի տակ չի եղել. Հովիկ Աբրահամյանը՝ մոնումենտի իր տան վաճառքի մասին

Գիշերվա մեջ չի եղել, ցերեկն է եղել, այդ տունն էլ կալանքի տակ չի եղել. Հովիկ Աբրահամյանը՝ մոնումենտի իր տան վաճառքի մասին

Դա գիշերվա մեջ չի եղել, ցերեկն է եղել, գործի ժամին, այդ հարցերը պիտի դիմեք իրենց։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 30–ին, լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչպե՞ս ստացվեց, որ մոնումենտում գտնվող իր առանձնատունը, որը կալանքի տակ էր, մեկ գիշերվա մեջ վաճառվեց «իշխանությունների սրտի գործարար Նարեկ Նալբանդյանին»։

Նա նշեց, որ այդ հարցով իրեն հարցաքննության չեն հրավիրել. «Բա ինչո՞ւ ԱԱԾ-ին չեք հարցնում։ Այդ տունը հիմա էլ կալանքի տակ է։ Ես ձեր հետ համաձայն չեմ, որ ինքը իշխանության սրտի գործարարն է։ Այդ տունը կալանքի տակ չի եղել, Եթե կալանքի տակ լիներ, նման գործարք չէր լինի։

Ես նորից մի հատ ուզում եմ հաստատեմ, որ ես ոչ մեկից չեմ վախենում, բացի ձեզանից և որևէ մի տեղ չի եղել, որ ես իմ վախը ցույց տամ, կամ վախենամ ինչ-որ կարծիք հայտնելուց»,–ասաց նա։

  • Կիսվել: