շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ղրղզստանում բացվել Է ԱՊՀ երկրների եւ ԵԱՏՄ-ի առաջին երիտասարդական համաժողովը

Ղրղզստանում բացվել Է ԱՊՀ երկրների եւ ԵԱՏՄ-ի առաջին երիտասարդական համաժողովը

ԱՊՀ երկրների եւ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երիտասարդ առաջնորդների փոխգործակցությունը կնպաստի եվրասիական ինտեգրացման զարգացմանը, օգոստոսի 25-ին Ղրղզստանի Չոլպոն Աթա քաղաքում ԱՊՀ երկրների եւ ԵԱՏՄ-ի «Կելեչեկ» («Ապագա») առաջին երիտասարդական համաժողովի բացման ժամանակ հայտարարել Է Ղրղզստանի կառավարության ղեկավար Ակիլբեկ Ժապարովը:

«Կրթությունը եւ հասարակական նախագծերը, հատկապես ինտերնացիոնալ տնտեսության ոլորտում, ռոբոտատեխնիկան ու IT- տեխնոգիաները ներկայացնում են վիթխարի հնարավորություններ ստեղծարար երիտասարդության համար: Կարեւոր Է, որ ԱՊՀ-ի եւ ԵԱՏՄ-ի երիտասարդական օրակարգը եվրասիական ինտեգրացման նոր վեկտորներց մեկն Է»,- ասել Է նա:

Նրա խոսքով՝ այդ ուղղության բազմազանացումն ապագայում թույլ կտա «ընդլայնել երիտասարդության շփումների աշխարհագրությունն արտասահման պետությունների, տարածաշրջանային ինտեգրացիոն միավորումների հետ՝  Հարավային Ամերիկայից մինչեւ Հարավ - արեւելյան Ասիա»: «Վերջին տասնամյակների պրակտիկան համոզում Է, որ դինամիկ փոփոխվող աշխարհում ռազմավարական առավելությունները կլինեն այն պետություններինը եւ կազմակերպություններինը, որոնք կկարողանան արդյունավետորեն զարգացնել եւ օգտագործել զարգացման նորաստեղծական ներուժը, որի հիմնական կրողը երիտասարդությունն Է»,- համոզված Է պետության ղեկավարը:

 

Ինչպես նշել Է նա, Չոլպոն Աթայի միջոցառմանը մասնակցում են «երիտասարդության ամենաակտիվ ներկայացուցիչների» ավելի քան 500 մասնակիցներ, «նրանց թվում կան մարդիկ, ովքեր քիչ ջանքեր չեն գործադրել ԱՊՀ-ի եւ ԵԱՏՄ-ի տարածությունում փոխշահավետ համագործակցության եւ ինտեգրացման կայուն զարգացման համար»: «Հուսով եմ, որ մեր համաժողովն ԱՊՀ-ի մասնակից երկրների եւ ԵԱՏՄ-ի երիտասարդության ինտեգացիոն գործընթացների «Ճեղքումային լծակ» կդառնա: Առաջին երիտասարդական համաժողովն անցկացվում Է ղրղզական կողմի նախաձեռնությամբ՝ օգոստոսի 25 -26-ը Չոլպոն Աթայում նշանակված միջկառավարական խորհրդի նիստի առանչությամբ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

  • Կիսվել: