չորեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2025
Ղրղզստանի նախագահը ՌԴ-ում դեսպանին համատեղության կարգով դեսպան է նշանակել Հայաստանում

Ղրղզստանի նախագահը ՌԴ-ում դեսպանին համատեղության կարգով դեսպան է նշանակել Հայաստանում

Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը Ռուսաստանում Ղրղզստանի դեսպան Կուբանիչբեկ Բոկոնտաևին համատեղության կարգով նշանակել է նաև ՀՀ-ում հանրապետության դեսպան: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով պետության ղեկավարի մամուլի ծառայությանը։

«Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր Ժապարովը հրամանագիր է ստորագրել, համաձայն որի՝ Ռուսաստանի Դաշնությունում Ղրղզստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոկոնտաև Կուբանիչբեկ Քենեշովիչը համատեղության կարգով նշանակվել է Հայաստանի Հանրապետությունում Ղրղզստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, նստավայրը գտնվում է Ռուսաստանի Դաշնության Մոսկվա քաղաքում»,-ասված է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: