երեքշաբթի, հունիս 9
9 / 6 / 2026
Ղազախական ցորենից բացի՝ երկաթուղով Ադրբեջանի տարածքով դեպի ՀՀ հիմա էլ ճանապարհ է ընկել ռուսական ծագման ցորենը. Ռուբինյան

Ղազախական ցորենից բացի՝ երկաթուղով Ադրբեջանի տարածքով դեպի ՀՀ հիմա էլ ճանապարհ է ընկել ռուսական ծագման ցորենը. Ռուբինյան

Ղազախական ցորենից բացի երկաթուղով Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան հիմա էլ ճանապարհ է ընկել ռուսական ծագման ցորենը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը:
 
՛՛Այսինքն ոչ միայն Ղազախստանից, այլ նաև ՌԴ-ից է 90-ականների սկզբից ի վեր առաջին անգամ երկաթուղով Հայաստան որևէ բան ներմուծվում Ադրբեջանի տարածքով:
 
Խաղաղությունը սա է: Առաջ գնալը սա է՛՛,-նշել է նա:
 
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ադրբեջանի տարածքով Հայաստան ցորեն է ուղարկվել: ՀՀէկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն էլ տեղեկացրել է, որ ղազախական ծագման ցորենը ճանապարհին է և մոտ օրերս կհասնի Հայաստան՝ կրկին Ադրբեջանի տարածքով։

 

 
 
 

  • Կիսվել: