շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
«Ղարաբաղյան պատերազմի ավարտով տարածաշրջանում բոլորովին նոր փուլ է սկսվել». Էրդողան

«Ղարաբաղյան պատերազմի ավարտով տարածաշրջանում բոլորովին նոր փուլ է սկսվել». Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը փետրվարի 17-ին կառավարության նիստից հետո ժողովրդին ուղղված իր ուղերձում խոսել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացի մասին: Նա հայտարարել է, որ Հայաստանը պետք է խաղաղություն եւ համագործակցություն հաստատի իր հարևանների հետ, այլ ոչ թե անվտանգություն փնտրի ՛՛հազարավոր կիլոմետրեր հեռու՛՛:

Թուրքիայի նախագահի խոսքով՝ ՛՛ արևմտյան որոշ շրջանակներ փորձում են խաղի նոր կանոններ հաստատել Հարավային Կովկասում՛՛:  Էրդողանի կարծիքով՝ ՛՛այդ նույն շրջանակները փորձում են Հյուսիսային Կիպրոսի ժողովրդին հետ պահել տնտեսական պատժամիջոցների դեմ արդար պայքարից՛՛:

՛՛Արևմտյան որոշ շրջանակներ մինչև հիմա չեն կարողանում հասկանալ, որ Ղարաբաղյան պատերազմի ավարտով տարածաշրջանում բոլորովին նոր փուլ է սկսվել՛՛,-ասել Է Էրդողանը:

Թուրքիայի նախագահն իր ելույթում նաև հայտարարել է, որ այն ուժերը, որոնք փորձում են իրենց շահերն իրականացնել այս տարածաշրջանում ապրող ժողովուրդների խնդիրների և ժողովուրդների միջև հակամարտությունների հաշվին՝ տարիներ շարունակ ՛՛բորբոքելով՛՛ Հայաստանը, իրականում ամենամեծ վնասն են հասցրել հայ ժողովրդին:

՛՛Նրանք հայերին շահագործել են՝ ստեղծելով երազանքներ, որոնք հնարավոր չէր իրականացնել, օգտագործել են իրենց շահերի համար, վտանգի ենթարկել։ Հայաստանը նույնպես պետք է տեսնի և ընդունի այս իրողությունը:

Հայ ժողովուրդը և նրա ղեկավարությունը պետք է անվտանգություն փնտրեն ոչ թե հազարավոր կիլոմետրերից այն կողմ, այլ խաղաղության և հարևանների հետ համագործակցության մեջ՛՛,- հայտարարել Է Թուրքիայի նախագահը։

Էրդողանն անդրադարձել է նաև Հայաստանի սպառազինության հարցին՝ հայտարարելով, որ որոշ երկրների կողմից ուղարկված ոչ մի զենք ու զինամթերք չի կարող փոխարինել այն կայունությանը, որը կապահովի կայուն խաղաղությունը տարածաշրջանում:

՛՛Մեր ամենամեծ ցանկությունն է, որ հայերը բաց չթողնեն 30 տարի անց ի հայտ եկած խաղաղության հնարավորությունն ինչ-որ երազանքների պատճառով։ Այստեղից ևս մեկ անգամ կոչ եմ անում Հայաստանին ընդունել մեր ադրբեջանցի եղբայրների մեկնած հաշտեցման ձեռքը։ Եվս մեկ անգամ կրկնում եմ, որ մենք ՝ որպես Թուրքիա, պատրաստ ենք անհրաժեշտ քայլեր ձեռնարկել Ադրբեջանի հետ համագործակցության գործընթացը հաջողությամբ ավարտելու համար՛՛,-ասել Է Էրդողանը:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: