ԱՄՆ-ում կարծում են, որ Ղարաբաղում մարտեր վարելու մեթոդները խոսում են ՀՕՊ համակարգերի զարգացման կարեւորության մասին
Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում մարտական գործողությունները վկայում են այն մասին, որ անհրաժեշտ է մոդերնիզացնել ամերիկյան Զինված ուժերը, այդ թվում նաև շատ կարևոր է ՀՕՊ համակարգերի զարգացումը: Այսպիսի կարծիք հայտնել է ԱՄՆ ԶՈւ ցամաքային ուժերի շտաբի պետ գեներալ Ջեյմս Մաքքոնվիլը՝ նկատի ունենալով հակամարտության ընթացքում անօդաչուների լայն օգտագործման փաստը: Համապատասխան հոդվածը լույս է տեսել Army Times թերում: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:
Պարբերականը մանրամասնում է, որ ԼՂ հակամարտության գոտում մարտերը ստիպում են մտածել՝ միգուցե տանկերը շատ խոցելի, դանդաղ ու թանկարժեք միջոցներ են ժամանակակից պատերազմների համար: ԱՄՆ ԶՈւ ցամաքային ուժերում այդ կարծիքը չունեն, սակայն Մաքքոնվիլը կարծում է, որ Ղարաբաղի հակամարտությունը վկայում է այն մասին, որ պետք է զարգացնել ՀՕՊ համակարգերը, որպեսզի հնարավոր լինի դիմակայել անօդաչուներին:
Հոդվածն ամբողջությամբ՝ այստեղ: