ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Ղարաբաղյան բանակցություններում որևէ փակուղի չկա. Զոհրաբ Մնացականյան

Ղարաբաղյան բանակցություններում որևէ փակուղի չկա. Զոհրաբ Մնացականյան

 Մենք թիրախային ու նպատակադրված աշխատում ենք բանակցային գործընթացում շատ թիրախային, այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը: Նախարարի խոսքով, հայկական կողմը երբևէ չի ձգձգել գործընթացը և ավելին, նպաստել դրա բարեհաջող ընթացքին:

«Դուք տեղյակ եք, որ վերջին հանդիպումը տեղի է ունեցել սեպտեմբերին, նախարարների մակարդակով հաջորդ հանդիպումը կկայանա շուտով: Երկրների ղեկավարների մակարդակով ներկայիս պահի դրությամբ հանդիպում մենք չենք ծրագրում», հայտարարեց Մնացականյանը՝ չբացառելով հանդիպման հնարավորությունը անհրաժեշտության դեպքում:

Նա նշեց, որ կան որոշ պայմանավորվածություններ ու գաղափարներ՝ երկրի ղեկավարների հանդիպման կազմակերպման շուրջ ու հավելեց. «Այդ առումով գործ ունենք անելու և ամենակարևորն այն է, որ այդ գործի մեջ մենք ունենք մեր հստակ ուղղվածությունը՝ ապահովել այնպիսի ձևաչափ, դաշտ, որտեղ համադրելի են կողմերի պարտավորությունները: Չի կարող լինել իրավիճակ, երբ մի կողմը ստանա ավելին, իսկ մյուս կողմը՝ ոչ: Սա փակուղի է տանելու»:

Հարցին, թե դատելով կողմերի հայտարարություններից, արդյոք բանակցություններում փակուղային իրավիճակ չէ, նախարարը պատասխանեց. «Որևէ փակուղի չկա, համենայնդեպս, այն, ինչ մեզ է վերաբերում, որևէ փակուղի չկա, մենք շարունակում ենք աշխատել, հանգիստ ու սառնասիրտ աշխատել, քանի որ սա վերաբերում է մեր, տարածաշրջանի անվտանգությանը, խաղաղություն հաստատելուն: Զգացմունքային դաշտում աշխատելը լուրջ չէ»:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: