ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
«Գերագույն Խորհուրդ» պատգամավորական ակումբի նախագահության որոշումը

«Գերագույն Խորհուրդ» պատգամավորական ակումբի նախագահության որոշումը

«Գերագույն Խորհուրդ» Պատգամավորական Ակումբի Նախագահության ՈՐՈՇՈՒՄԸ
ՀՀ Անկախության տոնի 31-րդ տարեդարձի  կապակցությամբ

Ս․թ․ -ի սեպտեմբերի 17-ին Երևանի ժամանակով ժամը 20։00-ին նախաձեռնել  ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավորների առցանց /Zoom/ հանդիպում «Սահմանադրական կարգի և Ժողովրդավարության ապահովումը  ՀՀ-ում» թեմայով»  նվիրված ՀՀ Անկախության 31-րդ տարեդարձին, ինչպես նաև, ի պաշտպանություն  ս․թ․ օգոստոսի 23-ի   ԳԽ պատգամավորների խորհրդանշանական նիստի հայտարարության։ 
  Այդ կապակցությամբ՝
1․ Որպես զեկուցողներ առաջարկել  ԳԽ պատգամավորներ  Պարույր Հայրիկյանին և Արտաշես Թումանյանին։
2․ Հանդիպմանը հրավիրել ՀՀ բոլոր  ղեկավարներին, Վարչապետերին, խորհրդարանների և ՍԴ նախագահներին, ինչպես նաև ԱՀ օրենսդիր և գործադիր մարմինների ղեկավարներին /ներկայացուցիչներին/;
3․ Հանդիպմանը մասնակցելու և, որպես պատվավոր համազեկուցողներ հանդես գալու համար, հրավերներ ուղարկել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանին և Եվրոմիության պատվիրակության ղեկավարին։
4․ Հանդիպմանն իրենց մասնակցության, նրա կանոնակարգման, այդ թվում, դրա արդյունքում ակնկալվող  ընդունվելիք փաստաթղթի  վերաբերյալ,  ԳԽ պատգամավորները,  հրավիրյալները  և Ակումբի անդամները կարող են առաջարկություններ ներկայացնել  մինչև ս․թ․ սեպտեմբերի 14-ի ժամը 10։00, այդ թվում, տեղեկացնել Zoom հղումը ստանալու իրենց հարմար կոնտակտը։
5․ Ակումբի նախագահությունը սույն հանդիպման արդյունքերով  իր կողմից ընդունած փաստաթուղթը կհրապարկի մինչև Սեպտեմբերի 27-ը։
6․ Հանդիպման մանրամասն լուսաբանման համար առանձին հրավերներ ուղարկել   «Հ1»-ին և «Հրապարակ»-ին, հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ բոլոր ԶԼՄ-ները կարող են մասնակցել այդ մասին տեղեկացնելով   Նախագահությանը մինչև ս․թ․-ի  սեպտեմբերի 14-ի ժամը 10։00։

Ակումբի նախագահ Ռուբեն Թորոսյան

 

  • Կիսվել: