հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Գեղեցիկ չէր ձևակերպումը. Միրզոյանը՝ Արփինե Հովհաննիսյանի հասցեին արված հայտարարության մասին

Գեղեցիկ չէր ձևակերպումը. Միրզոյանը՝ Արփինե Հովհաննիսյանի հասցեին արված հայտարարության մասին

Գեղեցիկ չէր ձևակերպումը, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ խոսելով Անդրանիկ Քոչարյանի կողմից Արփինե Հովհաննիսյանի հասցեին արված հայտարարությունների մասին:

«Ինչ խոսք, գեղեցիկ չէր ձևակերպումը: Վերջին ամիսներին մենք տեսնում ենք բանավեճի ու քննադատության մեջ ոչ վայելուչ ձևակերպումներ, բայց դրանց կարիքը չկա, կարելի է բովանդակային խոսել», - ասաց ԱԺ նախագահը:

Խոսելով այն մասին, թե արդյոք տեսնում է այս հարցով էթիկայի հանձնաժողով ստեղծելու անհրաժեշտություն՝ Միրզոյանն ասաց, որ հանձնաժողովն ավելի կարևոր հարցերի համար է ու դրա չարաշահումը կարող է կաշկանդել պատգամավորներին:

«Եթե այս գործիքը սկսի չարաշահվել, կարող է յուրօրինակ մահակ հանդիսանալ ու կաշկանդել պատգամավորների քաղաքական գործունությունը ու նրանց դիրքորոշումը այս կամ այն հարցով հայտնելուն»:

Անդրանիկ Քոչարյանը մասնավորապես ասել էր՝ «Հովհաննիսյանը՝ լինելով արդարադատության նախկին նախարար, փոխանակ իր հնարավորությունները կամ ռեսուրսները ներդնի իր՝ Հայաստանից փախած թիմակիցներին Հայաստան վերադարձնելու ուղղությամբ, նա զբաղված է անհեթեթ, չփաստարկված հայտարարություններ աջ ու ձախ տարածելով», ապա թե՝ «Արփինե Հովհաննիսյանը պետք է խոսի փաստերով, իսկ պայմանական կարող է տալ իր մայրիկի և անհայտ հայրիկի անունները»:

  • Կիսվել: