երեքշաբթի, հուլիս 7
7 / 7 / 2026
Գեղարքունիքի մարզպետը ևս կմասնակցի Հովհաննավանքի պատարագին

Գեղարքունիքի մարզպետը ևս կմասնակցի Հովհաննավանքի պատարագին

Ես մասնակցելու եմ Հովհաննավանքի վանքում մատուցվող պատարագին։ Այս մասին հոկտեմբերի 30-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը։

«Ես առաջին անգամ չմասնակցեցի, բայց երկրորդ անգամ ուզում եմ դա անել», - հավելել է նա։

Մարզպետը նշել է, որ պատարագին մասնակցությունը պետք է լինի կամավոր կերպով։

Հիշենք, որ Հովհաննավանքում կարգալույծ եղած Ստեփան Ասատրյանի գլխավորությամբ իշխող կուսակցության պաշտոնյաների և կողմնակիցների կողմից պատարագին մասնակցելու «ավանդույթը» վերջերս է ներդրվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից, այն բանից հետո, երբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը կարգալույծ է արել այն ժամանակվա քահանա Արամ Աստրայանին։

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի հավաստիացմամբ՝ Փաշինյանը պատարագին մասնակցում է որպես անհատ, ինչը չի խանգարում նրան ներկայանալ ծառայության հսկայական թվով անվտանգության աշխատակիցների և ոստիկանների ուղեկցությամբ։

Սարգսյանը նաև հայտնել է որ չի քննարկվել մարզպետների փոփոխության հարցը։

«Օրակարգում նման հարց չկա։ Ես, համենայն դեպս, ոչինչ չգիտեմ դրա մասին», - նշել է նա՝ պատասխանելով Գեղարքունիքի և Արարատի մարզպետների հնարավոր փոխարինման վերաբերյալ հարցին։

  • Կիսվել: