հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Գեղամ Նազարյանը հանրահավաքի ժամանակ ներկայացրեց Արթիկ ՔԿՀ-ում պահվող՝ «Դիմադրություն» շարժման չորս անդամների ուղերձը

Գեղամ Նազարյանը հանրահավաքի ժամանակ ներկայացրեց Արթիկ ՔԿՀ-ում պահվող՝ «Դիմադրություն» շարժման չորս անդամների ուղերձը

Այսօր ՛՛Դիմադրություն՛՛ շարժման հանրահավաքի մեկնարկին Գեղամ Նազարյանը փոխանցեց Արթիկ ՔԿՀ-ում պահվող շարժման չորս անդամների ուղերձը։

Նա, մասնավորապես, նշեց. ՛Տղերքը խնդրում են բոլորիդ լինել ավելի միասնական, իրենց ընկերներին, հարազատներին խնդրում են իրենց փոխարեն լինել հրապարկներում, փողոցներում։

Տղերքը մեզ կոչ են անում, որ ոչ մի բանտ իրենց կամքը չի սասանի, իրենց վրա բացասաբար կարող է ազդել միայն այն, եթե մենք որոշենք հետ կանգնել մեր նպատակներից։ Մենք նման բան երբեք չենք անի, որովհետև մեր հետևում հայրենիքն է, մեր երեխաներն են՛՛։

 

  • Կիսվել: