չորեքշաբթի, հուլիս 1
1 / 7 / 2026
Գալուզինն ու Ադրբեջանի դեսպանը քննարկել են հայ-ադրբեջանական կարգավորմանը ՌԴ-ի հնարավոր աջակցությունը

Գալուզինն ու Ադրբեջանի դեսպանը քննարկել են հայ-ադրբեջանական կարգավորմանը ՌԴ-ի հնարավոր աջակցությունը

Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը հանդիպել է Մոսկվայում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևի հետ: Այս մասին ասվում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության հաղորդագրության մեջ:

Հանդիպման ժամանակ կողմերն անդրադարձել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը և այդ գործընթացին ռուսական կողմի հնարավոր մասնակցությանը։

«Առանձին քննարկվել են տարածաշրջանային թեմատիկան, այդ թվում՝ ռուսական կողմի հնարավոր աջակցությունը հայ-ադրբեջանական կարգավորմանը՝ 2020-2022 թվականների բարձր մակարդակի եռակողմ համաձայնությունների համալիրի հիման վրա։ Քննարկվել են «3+3» տարածաշրջանային համագործակցության հարթակի ռիթմիկ աշխատանքի պահպանման հարցերը»,-ասել է ՌԴ ԱԳ փոխնախարարը:

Նշվում է նաև, որ կողմերը քննարկել են օրերս Կիևում Ադրբեջանի դեսպանատանը հասցված հարվածը։

  • Կիսվել: