երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Գագիկ Ծառուկյանը Արմեն Սարգսյանի տանն է․ «ՀԺ»

Գագիկ Ծառուկյանը Արմեն Սարգսյանի տանն է․ «ՀԺ»

«Հայկական ժամանակի» տեղեկությունների համաձայն՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այս պահին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի տանն է։ Ինչպես հայտնի է, ՀՀ նախագահը վատառողջ է:

«ՀԺ»-ի թղթակիցն արձանագրել է, որ Ծառուկյանին սպասարկող դիվանագիտական համարներով «Range Rover» մակնիշի ավտոմեքենան («36 D009 AM») մեկ այլ մեքենայի ուղեկցությամբ քիչ առաջ ժամանեց Սարգսյանի կեցավայր: 

Աղբյուրը նաև հայտնում է, որ անվտանգության աշխատակիցները թույլ չեն տվել «ՀԺ»-ի թղթակցին մոտենալ և տեսալուսանկարահանել: Ավելին՝ հեռախոսով մոտիկից արված լուսանկարը պահանջել են ջնջել: Հրապարակված լուսանկարն արված է հեռվից:

 

1

  • Կիսվել: