Գագիկ Ծառուկյանի քրգործը կապված է վառելիքի ներմուծման ոլորտում թաքցրած հարկերի հետ. ՊԵԿ նախագահ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, գործարար Գագիկ Ծառուկյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդումը կապված է վառելիքի ներմուծման ոլորտում թաքցրած հարկերի հետ։
Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը։
Նա նշեց, որ այդ քրգործով ներմուծման և վաճառքի գործընթացում թաքցրած հարկեր են բացահայտվել։
«Գագիկ Ծառուկյանի հետ փոխկապակցված էլի տարբեր գործեր կան։ Մենք անցած տարի ևս ստվերային շրջանառություններ ենք բացահայտել»,-ասաց նա։


