շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Գագիկ Ծառուկյանը դուրս եկավ դատարանի շենքից

Գագիկ Ծառուկյանը դուրս եկավ դատարանի շենքից

Վաղը ժամը 16։30-ին շարունակվելու է Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցով դատական նիստն։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց Գագիկ Ծառուկյանի պաշտպանը Երեմ Սարգսյանը։

Նրա խոսքով՝ նյութերին ծանոթանալու համար միջնորդություն են ներկայացրել դատարան, որպեսզի ժամանակ տրվի, նիստը կվերսկսվի վաղը։

Անդրադառնալով հարցին, թե ինչ էին քննարկում այս ամբողջ ընթացքում, պաշտպանը չպատասխանեց։

Գագիկ Ծառուկյանն առանց լրագրողների հետ շփվելու հեռացավ դատարանի շենքի մոտից։

 
 
 
 
 
 

  • Կիսվել: