հինգշաբթի, հունիս 25
25 / 6 / 2026
Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության հատուկ հանձնակատարն այցելել է Ծիծեռնակաբերդ

Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության հատուկ հանձնակատարն այցելել է Ծիծեռնակաբերդ

Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության հատուկ հանձնակատար Հյուգ Մորեն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը։

Նշվում է, որ հյուրերին դիմավորել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը:

Նա հյուրերին ուղեկցել է դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը:

Ֆրանսիայից ժամանած պատվիրակության անդամները ծաղիկներ են դրել անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:

Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացել մշտական և ժամանակավոր ցուցադրություններին:

Այնուհետև Հյուգ Մորեն գրառում է կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում:

  • Կիսվել: